Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Չինական փիլիսոփայությունը կյանքի մասին

Չինական փիլիսոփայությունը կյանքի մասին

1. Մի′ մոռացիր անկեղծորեն ժպտալ ու սիրտդ սիրով լցնել: Այն հիանալի միջոց է ընդդեմ բոլոր հիվանդությունների: Երբ դու տխուր ես, բարկացած, ճնշված ու լաց ես լինում կամ նյարդայնանում, քո օրգանիզմը սկսում է թույներ արտադրել: Իսկ երբ ուրախ ես ու երջանիկ` լինում է հակառակ պատկերը` օրգանիզմում սկսում է բուժիչ հեղուկ արտադրվել:

 

Գաղտնիք չէ, որ այսօր մենք ապրում ենք անհանգիստ կյանքով: Շատերն իրենց աշխատանքային օրն ավարտում են գլխացավով, ու դա համարվում է սովորական երեւույթ:

 

Այն տագնապը, որ զարգանում է եւ մեր ներսում, եւ մեր շուրջը, անհապաղ պետք է վերացնել: Անհրաժեշտ է միայն սովորել, որ երբ բարդ իրավիճակ է ստեղծվում, ինչ էլ լինի, թույլ չտանք, որ այն մեզ կլանի: Դրա համար պետք է շատ ժպտալ: Այս պարզ ժեստի շնորհիվ աշխարհն, ասես, փոխվում է, եւ այն, ինչ սպառնում էր վերածվել անախորժության` անհետանում է: Սկզբում հավանաբար դժվար կլինի գնահատել ներքին ժպիտի հետեւանքները, բայց ժամանակի ընթացքում այն կդառնա քո կյանքի անբաժանելի մասնիկը: Որտեղ էլ լինես, ժպտա, թուլացիր, սիրով լցվիր: Դա շատ օգտակար է: Այս դեպքում անհաջողությունները կհալչեն՝ ինչպես սառույցը ջերմ արեւից:

 

2. Քիչ անհանգստացիր եւ շատ գործիր: Քիչ մտածիր ապագայի եւ անցյալի մասին, քանի որ հենց դրանք են ծնում անհանգստության պատճառներ, իսկ փոքրիկ անհանգստությունն անգամ սթրեսի պատճառ կարող է դառնալ: Դրա փոխարեն փորձիր կենտրոնանալ` զարգացնելով քո մեջ օգնելու եւ ներելու ունակությունները:

 

3. Պետք է զարգացնել մտքի ուժը: Արեւելյան լեզուներից շատերում, ինչպես եւ չինարենում, միտք եւ սիրտ հասկացություններն արտահայտվում են նույն բառով: Երբ մարդը հասնում է այն մակարդակին, որ այլեւս ինքն իր վրա սեւեռված չէ ու կարողանում է մոռանալ իր անձի մասին, ստանում է հիվանդություններից ազատվելու միջոցներ:

 

4. Կառավարիր սեռական հակումներդ եւ թույլ մի տուր, որ դրանք կառավարեն քեզ: Առհասարակ կյանքում ամեն ինչ պետք է չափավոր լինի, այս դեպքում` նաեւ սեռական կյանքը: Սեռական մեծ ակտիվությունը կտրուկ նվազեցնում է մարդու կենսական էներգիայի պաշարը եւ վատթարացնում կենտրոնանալու ունակությունը: Սեռական ցանկությունն առաջանում է զգայարանների միջոցով ու գրգռում միտքը: Անհրաժեշտ է կառավարել զգացմունքներն ու ցանկությունները:

 

5. Պետք է լավ պահել գլուխն ու տաք պահել ոտքերը: Գլխին պետք է հարգանքով վերաբերվել: Այն Աստծո եւ մտքի տաճար է, որը կառավարում է բոլոր օրգաններին: Գոյություն ունի մի կանոն. «Գլուխը զով պահիր, իսկ ոտքերը` տաք»: Այս ձեւով կխուսափենք գլխում շատ էներգիայի կուտակումից, ինչը կարող է վատ զգացողության կամ հիվանդության պատճառ հանդիսանալ: Երբ չափազանց շատ է էներգիա գնում դեպի գլուխը, կարող է բարձրանալ արյան ճնշումը: Մինչդեռ այդ էներգիան տեղափոխելով ոտնաթաթերը` կկարողանանք իջեցնել արյան ճնշումը, իսկ հետեւելով, որ ոտքերը տաք լինեն, կկանխենք սրտի նոպաները:

 

6. Շատ կարեւոր է նաեւ պարանոցը տաք պահել: Պարանոցով են անցնում բազմաթիվ անոթներ ու նյարդեր, որոնք գնում են դեպի գլուխը: Պետք չէ չափազանց լարված նայել կամ լսել: Զգայական օրգանների ակտիվ ու լարված աշխատանքը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ: Կյանքը երկարացնելու եւ հիվանդություններից խուսափելու համար չինական բժշկությունը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում հաճախակի կատարել թուքը կուլ տալու վարժությունը:

 

7. Սնվելու փիլիսոփայությունը Պետք չէ այնքան ուտել, որ հարկադրված լինեք պառկել կամ նստել, դա կրճատում է մարդու կյանքը: Սեղանից պետք է վեր կենալ կիսակուշտ վիճակում ու չմոռանալ զբոսանքի մասին: Քնելուց առաջ երբեք չի կարելի ուտել: Կարելի է ուտել քիչ, բայց հաճախակի: Այս դեպքում մարսողությունն ավելի հեշտ տեղի կունենա: Սկզբում պետք է ուտել տաք ճաշատեսակները, ապա գոլ, իսկ ուտելուց առաջ միշտ հարկավոր է խորը շունչ քաշել ու մի քիչ օդ կուլ տալ: Առավելապես կծու ճաշատեսակները պետք է ուտել գարնանը, թթուն` ամռանը, դառը` աշնանը, իսկ սակավ աղին` ձմռանը: Եթե ամեն դեպքում չարաշահել եք ուտելը, չի կարելի շատ ջուր խմել, իսկ խմելիս էլ պետք չէ արագ կուլ տալ: Սովորաբար դժվարամարսությունն առաջանում է, երբ երկար քաղցած մնալուց հետո միանգամից ուտում են հագեցվածության աստիճանի: Չի կարելի դատարկ ստամոքսին հում մրգեր ուտել, իսկ հում բանջարեղենն էլ փչացնում է մաշկի գույնը:

 

8. Պահպանել չափը: Չափազանց երկար քայլելը վնաս է հոդերին, շատ երկար նստելը վնասում է մկաններին, չափազանց երկար կքանստելը` ոսկորներին, չափազանց երկար պառկելը` կենսական էներգիային, երկար դիտելը` արյանը: Զայրույթը, տխրությունը եւ մելանխոլիան վնասակար են, ինչպես մեծ ուրախությունն ու զվարճանքը: Վնասակար է տառապելն ու սեռական պահանջները երկար զսպելը: Մի խոսքով, վնասակար է այն, ինչը չափի մեջ չէ:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ